Խական Չալխանօղլուն վնասվածքի պատճառով կարող է բաց թողնել «Միլան» — «Տորինո» հանդիպումը

«Միլանի» կիսապաշտպան Խական Չալխանօղլուն վնասվածք է ստացել ԱՍերիայի 16-րդ տուրի «Յուվենտուսի» դեմ խաղում (1: 3):
Ըստ Calciomercato-ի, թուրքը ֆուտբոլիստը սրունքի հատվածում լուրջ կապտուկ ունի, ինչի պատճառով Հունվարի 9-ին նախատեսված «Տորինոյի» դեմ խաղում նրաելույթը կասկածի տակ է, վերջնական արդյունքները պարզ կդառնան բժշկական զննումից հետո:
Այս մրցաշրջանում 26-ամյա կիսապաշտպանը 6 գոլային փոխանցում է կատարել Ա Սերիայի 16 խաղում:
Հիշեցնենք, որ Չալխանօղլուն Ա Սերիայի դեկտեմբեր ամսվա լավագույն խաղացողն է: 5 խաղում նա ունի 6 (1 + 5) միավոր: