Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» լավագույն ռմբարկու

Երեկ Իտալիայի Ա Սերիայի հերթական տուրում միմյանց հետ էին մրցում «Կրոտոնեն» ու «Ռոման»։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը մեկնարկային կազմում էր, ինչը նշանակում էր, «Կոտոնեի» պաշտպանները շատ լարված հանդիպում էին անցկացնելու։ 

Արդեն հանդիպման 8-րդ րոպեին Մխիթարյանը դաշտի ձախ եզրում փայլուն կասեցրեց գնդակը ու գոլային փոխանցում կատարեց Բորխա Մայոռալին, ով բացեց հանդիպման հաշիվը։

29-րդ րոպեին Մայոռալը հեռահար հարվածով կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ 

Հանդիպման 35-րդ րոպեին Հռոմը ներկայացնող ակումբը վաստակեց 11 մետրանոց, որը անվրեպ իրացրեց Հենրիխ Մխիթարյանը։ Ռոմայի կազմում հիմնականում 11 մետրանոցները իրացնում են թիմի հնաբնակներ՝ Ջորդան Վերետուն կամ Էդին Ջեկոն, բայց այս անգամ նրանք 2-ն էլ պահեստայինների նստարանին էին։ Այսպիսով, Մխիթարյանը խփեց իր 8-րդ գոլը՝ Ա Սերիայի ընթացիկ առաջնությունում, ինչը լավագույն արդյունք է «Ռոմայում»։

Մխիթարյանը կատարեց նաև իր 7-րդ գոլային փոխանցումը, ինչը լավագույնն է՝ ընդհանուր Ա Սերիայում։ Միայն պատկերացրեք գոլ+գոլային փոխանցում սխեմայով (8գոլ+7գոլային փոխանցում) Մխիթարյանը զիջում է միայն Քրիստիանու Ռոնալդուին ում հաշվին 16 միավոր է (14գոլ+2գոլային փոխանցում)։

Մխիթաարյանի խաղով ապշած ենք ոչ միայն մենք, այլ նաև Ռոմայի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան, ով խաղից հետո Մխիթարյանի մասին ասել է հետևյալը․ «Միանշանակ, Մխիթարյանը ամենախելացի ֆուտբոլիստներից մեկն է, որ երբևէ մարզել եմ։ Նա կարողանում է տարածություն գտնել, ինչպես ոչ-ոք»: Պորտուգալացի մասնագետի խոսքերն են մեջբերում Ռոմայի պաշտոնական կայքը։ 

Այս խաղից հետո «Ռոման» 33 միավորով 3-րդն է։ Հաջորդ տուրում՝ հունվարի 10-ին  «գայլերը» կմրցեն «Ինտերի» հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով