Պաշտոնական․ Արթուր Դանիելյանը` «Արարատի» ֆուտբոլիստ

Երևանի «Արարատ» է տեղափոխվել պաշտպան Արթուր Դանիելյանը։ Պաշտպանի վերջին ակումբը «Արարատ-Արմենիան» էր, որի կազմում ֆուտբոլիստը 2 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 1 անգամ էլ նվաճել է սուպերգավաթը։ 

Դանիելյանը խաղացել է Դոնեցկի «Մետալուրգի» մանկապատանեկան թիմերում, ինչպես նաև հանդես է եկել Կամենսոկեի «Ստալում»։ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ է։

Նրա տեղափոխությունը մեկնաբանել է նաև «Արարատի» մարզիչ Վարդան Բիչախչյանը․

«Արթուր Դանիելյանն «Արարատ»-ը համալրել է երկկողմանի ցանկությամբ։ Ուրախ եմ, որ Արթուր Դանիելյանն այս պահից սկսած «Արարատի» ֆուտբոլիստ է և հույս ունեմ, որ կկարողանա օգնել գրանցել այն արդյունքները, ինչի համար թիմը պայքարում է»,- նշել է Վարդան Բիչախչյանը։

Դանիելյանը նույնպես մեկնաբանել է իր տեղափոխությունը․

«Շատ լավ տպավորություններով եմ միանում «Արարատ»-ին: Շատ լավ թիմ է և շատ լավ մթնոլորտ է տիրում այստեղ: Ծանոթ եմ տղաների հետ, ծանոթացա նաև մարզիչների հետ: Գիտեմ, որ «Արարատ»-ը հավակնոտ թիմ է, չեմպիոն դառնալու նպատակ ունի: Կարծում եմ, որ թիմը կարող է հասնել այդ նպատակին»,- ասել է Արթուր Դանիելյանը:

Տեղեկատվությունը՝ «Արարատի» պաշտոնական էջից․

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով