«Ռոմայի» տնօրենը ավտովթարի է ենթարկվել

Իտալական «Ռոմայի» տնօրեն Մորգան դե Սանկտիսը Հռոմում ավտովթարի է ենթարկվել։ Ինչպես հայտնում է Sky Sports Italia-ն նա հոսպիտալացվել է։
Նա ենթարկվել է լուրջ վիրահատությունների։ Սկզբից հեռացրել են նրա փայծաղը, ինչից հետո Սանկտիսի մոտ սկսվել է ներքին արյունահոսություն։ Այն դադարեցնելու համար նա կրկին ենթարկվել է ևս մի քանի լուրջ վիրահատությունների։ Վնասվել են նաև նրա կողոսկրերը, մեջքը և գլուխը։
Այս պահին Մորգան դե Սանկտիսը գտնվում է գիտակից վիճակում։
Ավտովթարի պատճառների մասին տեղեկատվություն դեռ չի հրապարակվել։