«Փյունիկը» նոր գլխավոր մարզիչ ունի

«Փյունիկ» ՖԱ-ի պաշտոնական կայքը հայտարարություն է տարածել, այն մասին որ ակումբը պայմանագիր է կնքել մարզիչ Եղիշե Մելիքյանի հետ։ Մելիքյանը կզբաղեցնի թիմի գլխավոր մարզչի պաշտոնը։
41-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Երևանի «Ալաշկերտը»։
Բացի «Ալաշկերտից», Եղիշե Մելիքյանն աշխատել է նաև ուկրաինական «Մետալուրգ», «Ստալ» և «Լվով» ակումբներում։
Մեր նոր գլխավոր մարզիչը հայ ֆուտբոլասերներին հայտնի է նաև Հայաստանի Ազգային հավաքականում իր ելույթներով, որի կազմում նա անցկացրել է 30 խաղ։
«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջողություն է մաղթում Եղիշե Մելիքյանին, — ասված է ակումբի հայգարարության մեջ: