«Աստոն Վիլլան» հիմնական կազմով չի խաղա «Լիվերպուլի» դեմ

«Աստոն Վիլլան» այսօր կայանալիք FA գավաթի 3-րդ մրցափուլում խաղալու է «Լիվերպուլի» դեմ։ Բիրմինգհեմը ներկայացնող ակումբի կազմում կորոնավիրուսով են վարակված գրեթե ողջ թիմն ու գլխավոր մարզիչ` Դին Սմիթը, այդ պատճառով «Աստոն Վիլլայի» գույները կպաշտպանեն Մ23 տարեկաններն ու ակումբի սաները։ Նրանց գործունեությունները կղեկավարի Մարկ Դիլեյնին։

Այս մասին հայտնում է The Daily Telegraph պարբերականը։ Հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:45-ին։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով