«Լիվերպուլի» և Վեյնալդումի միջև պայմանագրի շուրջ բանակցությունները մտել են փակուղի

«Լիվերպուլը» չի կարողանում նոր պայմանագրի հարցում համաձայնության գալ կիսապաշտպան Ջորջինո Վեյնալդումի հետ:

Կողմերի բանակցությունները մտել են փակուղի, ֆուտբոլիստը ցանկանում է ավելի շատ վարձատրվել:

Վեյնալդումը կցանկանար մնալ, բայց կարծում է, որ նա արժանի է ավելի բարձր աշխատավարձի՝ հաշվի առնելով «Լիվերպուլի» բարձր վարձատրվող ֆուտբոլիստների աշխատավարձերը:

Միևնույն ժամանակ, նոր պայմանագրի մասին «Լիվերպուլի» առաջարկը մնում է ուժի մեջ, սակայն 30-ամյա հոլանդացի ֆուտբոլիստը այն պարզապես չի ընդունել:

Նախկինում գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նշել էր, որ ցանկանում է պահել Վիենալդումին, ով այս մրցաշրջանում մասնակցել է Պրեմիեր լիգայի բոլոր 17 խաղերին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» հետաքրքրված է հոլանդացի խաղացողի ծառայություններով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով