Պաշտոնական․ Գրիգոր Մելիքսեթյանը տեղափոխվեց «Արարատ»

«Գանձասար-Կապանի» նախկին դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանը համալրել է Երևանի «Արարատի» կազմը։
Մելիքսեթյանը հանդես է եկել «Փյունիկ», «Իմպուլս», «Ուլիս» ակումբներում, ինչպես նաև Իրանի առաջնության «Սարչեշմեհ», «Փայքան» ու «Գոհար Զագրոս» ակումբներում։
Մելիքսեթյանի տեղափոխությունը մեկնաբանել է «Արարատի» գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանը․․
«Գրիգոր Մելիքսեթյանը երկար տարիներ լավ մակարդակով հանդես է եկել Հայաստանի առաջնությունում: Վստահ եմ, որ Գրիգորն իր փորձով կկարողանա օգտակար լինել թիմին»։
35 ամյա դարպասապահը նույնպես մեկնաբանել է իր տրանսֆերը դեպի «Արարատ»․
«Ակնկալիքներս միայն դրական են, պետք է հասնենք չեմպիոնության: Նախկինում նույնպես հանդես եմ եկել «Արարատ»-ում և կան աշխատակիցներ, ովքեր մինչ այժմ էլ աշխատում են այստեղ: Թիմում շատ լավ մթնոլորտ է տիրում»,- ասել է Գրիգոր Մելիքսեթյանը:
Տեղեկատվությունը` ակումբի պաշտոնական էջից․