Գերմանիայի Բունդեսլիգա․ 15-րդ տուր

Երեկ «Բորուսսիա» Մյունխենգլադբախ-«Բավարիա» Մյունխեն հանդիպումով բացվեց Բունդեսլիգայի 15-րդ տուրը։ Հիշեցնենք, որ այդ խաղում կամային հաղթանակի շնորհիվ «Բորուսսիան» վաստակեց 3 միավոր։ 

Այսօր արդեն տուրը հավաքել էր թափ և միանգամից 5 խաղ սկսվել էր 18։30-ին։

Նախ «Ֆրայբուրգը» տանը ընդունել էր «Քյոլնին»։ Հանդիպման հաշիվը, 1-ինը բացեց «Ֆրայբուրգը», 18-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Էրմեդին Դեմիրովիչը, իսկ 39-րդ րոպեին Նիկոլաս Հյոֆլերը կրկնապատկեց «Ֆրայբուրգի» առավելությունը։ «Ֆրայբուրգը» մտադիր չէր կանգ առնելու և 59-րդ րոպեին խփեց հանդիպման 3-րդ գնդակը։ Այս անգամ փայլելու հերթը Ռոլլանդ Սալլայինն էր։ Տանտերերը որոշել էին չխնայել «Քյոլնին» ու խփեցին նաև 4-րդ գնդակը, որն իր անվան դիմաց գրանցեց Ֆիլիպպ Լիենհարթը։ Լուկաս Հյոլերը խփեց «Ֆրայբուրգի» 5-րդ գնդակը։ 

«Ֆրայբուրգ» 5-0 «Քյոլն»

«Ունիոն Բեռլինը» հյուրընկալել էր «Վոլֆսբուրգին»։ «Գայլերը» այնտեղ 1-ինը հասան հաջողության։ 10-րդ րոպեին աչքի ընավ Ռենատո Ստեֆֆենը։

 «Ունիոն Բեռլինին» հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը 11-մետրանոց հարվածն անվրեպ իրացրեց Շերլալդո Բեքկերը։ 2-րդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց «Ունիոն Բեռլինը» անցավ առաջ հանդիպման հաշվի մեջ։ Այս անգամ փայլուն գոլի հեղինակ դարձավ  Ռոբերտ Անդրիխը։ «Վոլֆսբուրգից» կարմիր քարտով խաղադաշտից հեռացվեց  Մաքսիմիլիան Առնոլդը, սակայն դա չխանգարեց «գայլերին» հավասարեցնելու հանդիպման հաշիվը, 11-մետրանոց հարվածից աչքի ընկավ Վաուտ Վեգհորստը։

«Ունիոն Բեռլին» 2-2 «Վոլֆսբուրգ»

Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» հյուրի կարգավիճակում մրցում էր «Մայնցի» հետ։ 11 մետրանոցից, 24-րդ րոպեին աչքի ընկավ ֆրանկֆուրտցիների հարձակվող Անդրե Սիլվան, որը 72-րդ րոպեին 11 մետրանոցից գրանցեց դուբլ, հանդիպման հաշիվը դարձնելով 0-2։

«Մայնց05» 0-2 «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»

Սարգիս Ադամյանի «Հոֆֆենհայմը» գնացել էր  Գելզենկիխեն, որտեղ մրցելու էր առաջնության հետնապահ «Շալկե 04»-ի հետ։ Ադամյանը խաղը սկսեց պահեստայինների նստարանից։ «Շալկեն» հանդիպման հաշիվը բացեց 42-րդն րոպեին, աչքի ընկավ Մետթյու Հոպպեն։ 57-րդ րոպեին Հոպպեն գրանցեց դուբլ, իսկ 63-րդ րոպեին դարձավ հեթ-թրիկի հեղինակ։  Ադամյանը փոխարինման դուրս եկավ հանդիպման 61-րդ րոպեին, սակայն չկարողացավ օգնել թիմին։ «Շալեկից» Արմին Հարիտը, ով այսօրվա խաղում կատարել էր 3 գոլային փոխանցում խփեց նաև իր թիմի 4-րդ գնդակը, վերջակետ դնելով հանդիպմանը։ 

«Շալկե 04» 4-0 «Հոֆֆենհայմ»

«Բայերն» էլ ընդունել էր Բրեմենի «Վերդերին»։ 52-րդ րոպեին Վերդերից աչքի ընյավ Օյմեր Տոպրակը։ 70-րդ րոպեին «Բայերից» պատասխան գնդակը հեղինակում է Պատրիկ Շիկը։

«Բայեր Լևերկուզեն» 1-1 «Վերդեր Բրեմեն»

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով