Մադրիդյան ակումբները խնդիրների են բախվել եղանակային պայմանների պատճառով

Երեկ Մադրիդում եղանակային պայմանների վաթարացման պատճառով մեծ խնդիրների են բախվել ֆուտբոլային ակումբները։

Մադրիդի «Ռեալը» չի կարողացել ըստ չվացուցակի կազմակերպել իր թռիչքը։ Փոթորկի պատճառով արքայական ակումբի ինքնաթիռը 4 ժամ սպասել է եղանակի կարգավորմանը, իսկ ինքնաթիռի թևային հատվածը ուղղակի սառչել է և չի կարողացել կատարել իր գործառույթները, աշխատակիցները ստիպված հալեցրել են այն տաք ջրով։ Բոլոր չվերթները դադարեցրել են, սակայն սերուցքայիններին այնուամենայնիվ թույլատրել են թռչել։ 

Ակումբի անձնակազմը դժգոհ է այն բանից, որ օդանավակայանում գտնվելու 4 ժամվա  ընթացքում, Լա լիգայից ոչ-ոք կապ չի հաստատել նրանց հետ։

Մադրիդյան մեկ այլ ակումբի ` «Ատլետիկոյի» խաղն էլ հետաձգվել է, կրկին պատճառը եղանակային պայմաններն են։ Մադիրդում ձյան շերտի հաստությունը անցնում է 1 մետրը։ «Հնդկացիների» բազան լիովին ծածկված է ձնով, ֆուտբոլիստները ստիպված աշխատում են փակ դահլիճներում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով