Իբրահիմովիչը երկու ամիս դադարից հետո ընդգրկվել է «Միլանի» այսօրվա մեկնարկային կազմում

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ապաքինվել է վնասվածքից:
39-ամյա շվեդն ֆուտբոլիստը ընդգրկվել է թիմի մեկնարկային կազմում Ա Սերիայի 17-րդ տուրի «Տորինոյի» դեմ մրցավեճում:
Միլանցիների լավագույն ռմբարկուն խաղադաշտ դուրս չի եկել անցյալ տարվա նոյեմբերի 22-ից, ազդրի ետնամկանի վնասվածքի պատճառով:
Հիշեցնենք, որ Միլանը «Տորինոյի» հետ կխաղա այսօր՝ Երևանի ժամանակով 23:45-ին: