«Լայպցիգը» տանը պարտություն կրեց Դորտմունդի «Բորուսսիայից»

Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում միմյանց դեմ էին խաղում առաջնության առաջատարներից Դորտմունդի «Բորուսսիան» ու «Լայպցիգը»։
1-ին խաղակեսն անցավ տանտերերի բացարձակ առավելությամբ, սակայն գոլեր այդպես էլ չտեսանք։
2-րդ խաղակեսը շատ բարձր տեմպով սկսել էր Դորտմունդը ներկայացնող ակումբը և արդեն 55-րդ րոպեին «մեղուները» կարողացան հաշվի մեջ առաջ անցնել։ Մարկո Ռոյսի փոխանցումից աչքի ընկավ Ջեյդոն Սանչոն։ 71-րդ րոպեին արդեն Սանչոյի փոխանցումից հետո հանդիպման հաշիվը կրկնապատկեց Էրլինգ Հալլանդը։
Հանդիպման 3-րդ գոլը կրկին իր անվան դիմաց գրանցեց Հալլանդը, ում հաջողության հասնելու գործում օգնեց Մարկո Ռոյսը։ Սա նորվեգացի երիտասարդ հարձակվողի 12-րդ գոլն էր ընթացիիկ մրցաշրջանում։
Այնուամենայնիվ հանդիպման վերջին րոպեներին «Լայպցիգին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Գոլի հեղինակ դարձավ Ալեքսանդր Սյորլոտը։
Այս հաղթանակից հետո «Բորուսսիան» 28 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Լայպցիգը» 31 միավորով 2-րդն է։