Լա Լիգա. «Բարսելոնան» արտագնա խաղում վստահ հաղթեց «Գրանադային». Մեսսին ու Գրիզմանը դուբլ գրանցեցին

Լա Լիգայի 17-րդ տուրում «Գրանադան» սեփական հարկի տակ հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»:

12-րդ րոպեին Գրիզմանը տուգանային հրապարակի կենտրոնում ստանալով գնդակը բացեց հանդիպման հաշիվը, սակայն մրցավարները կրկնապատկերը դիտելուց հետո համարեցին, որ նա խաղից դուրս վիճակում է գտնվել և գոլը չպետք է հաշվել, բայց վերջնական արդյունքում գոլը հաշվեցին հօգուտ «Բարսելոնայի»:

35-րդ րոպեին Գրիզմանի փոխանցումից հետո Լեո Մեսսին գեղեցիկ հարվածով գրավեց  «Գրանադայի» դարպասը:

Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 42-րդ րոպեին Մեսսին դուբլ գրանցեց, հաշիվը դարձնելով՝ 0:3:

63-րդ րոպեին Դեմբլեի փոխանցումից հետո Գրիզման ևս դուբլ գրանցեց՝ 0:4:

78-րդ րոպեին Վալեխանոն տուգանային հրապարակում կանոնների խախտման համար կարմիր քարտ ստացավ և հեռացվեց դաշտից:

Այս խաղից հետո «Բարսելոնան» վաստակած 34 միավորով մրցաշարային աղյուսակում 3-րդն է, իսլ «Գրանադան» 24 միավորով 7-րդը:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով