«Լիվերպուլը» ջախջախեց «Ասթոն Վիլլային», նվաճելով 1/16 եզրափակչի ուղեգիր

Անգլիայի գավաթի խաղարկության 3-րդ տուրում «Ասթոն Վիլլան» հյուրընկալել էր «Լիվերպուլին»:
Հանդիպման հաշիվը 4-րդ րոպեին գլխի գեղեցիկ հարվածով բացեց հյուրերի սենեգալցի կիսապաշտպան Սադիո Մանեն:
41-րդ րոպեին «Ասթոն Վիլլայի» հարձակվող Լուի Բերրին հավասարեցրեց հաշիվը:
Հանդիպման 60-րդ րոպեին Ջորջինո Վեյնալդումը հաշվի մեջ առաջ մղեց «Լիվերպուին»:
63-րդ րոպեին Սադիո Մանեն դուբլ գրանցեց: Րոպեներ անց՝ 65-րդ րոպեին Մուհամեդ Սալահը հաշիվը դարձրեց՝ 1:4:
Այս հաղթանակի շնորհիվ «Լիվերպուլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ:
Այս խաղից հետո «Լիվերպուլը» 33 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը, իսկ «Ասթոն Վիլլան» 26 միավորով 8-րդն է:
Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլլայի» ողջ թիմը կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով, ակումբի գույները պաշտպանեցին Մ23 տարեկաններն ու ակումբի սաները: