Լուկա Յովիչը ցանկանում է հեռանալ Մադրիդի «Ռեալից». նա դժգոհ է ակումբում ունեցած դիրքից

Մադրիդի «Ռեալի» սերբ Հարձակվող Լուկա Յովիչը մտադիր է հեռանալ ակումբից:

Ըստ Marca-ի՝ հարձակվողը դժգոհ է ակումբում ունեցած ներկայիս դիրքից, ինչի պատճառով էլ ցանկանում է տեղափոխվել այլ թիմ:

Յովիչը դժգոհ է «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար երրորդ ընտրություն լինելուց:  Ֆրանսիացի մասնագետը նախընտրում է Մարիանո Դիասին՝ որպես Կարիմ Բենզեմային փոխարինող:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Յովիչի ծառայություններեվ հետաքրքրված են «Միլանը» ու Ֆրանկֆուրտի «Այնտրախտը», վերջինիս կազմում նա խաղում էր մինչ «Ռեալ» տեղափոխվելը:

Այս մրցաշրջանում 23-ամյա ֆուտբոլիստը 208 րոպե է անցկացրել «Ռեալի» 5 խաղերում (դրանցից մեկը Չեմպիոնների լիգայում):  Այս խաղերում Յովիչը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով:  Նա խաղադաշտ դուրս չի եկել նախորդ տարվա նոյեմբերի 8-ից:  Հիշեցնենք, որ սերբ ֆուտբոլիստը բազմիցս վնասվածքներ է ստացել, նաև կորոնավիրուսով էր վարակվել:

Մկանային վնասվածքի պատճառով Յովիչը բաց կթողնի Լա լիգայի 18-րդ տուրի «Օսասունայի» դեմ այսօրվա հանդիպումը:

«Ռեալը» հարձակվողին ձեռք է բերել 2019 թվականին Ֆրանկֆուրտի «Այնտրախտից»՝ 60 միլիոն եվրոյի դիմաց:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով