«Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Մխիթարյանի հետ

Իտալական «Ռոման» կերկարաձգի պայմանագիրը Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի հետ։ Ամենայն հավանականությամբ կնքվող պայմանագիրը կգործի մինչև 2022 թվականի ամռանը։ Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մխիթարյանը համալրել էր «Ռոմայի» շարքերը 2019 թվականի աշնանը։ Այս մրցաշրջանում Մխիթարյանը «Ռոմայի» ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է Ա Սերիայում։ 15 խաղում Հենոն խփել է 8 գոլ ու կատարել 7 գոլային փոխանցում։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով