Անգլիայի գավաթ․ 1/32 եզրափակչի այսօր կայացած հանդիպումների արդյունքները

Այսօր Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի հերթական խաղային օրն էր։ Մրցասպարեզ էին դուրս եկել Անգլիական Պրեմիեր լիգան ներկայացնող «Չելսին», «Լիդս Յունայթեդն», ու «Մանչեսթեր Սիթին»։

 

Լոնդոնցիների մրցակիցը Լիգա 2-ի ներկայացուցիչ «Մորկամբն» էր։ Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմը հեշտ հաղթանակ տարավ հաղթելով 4-0 հաշվով։ «Չելսիից» գոլերը հեղինակեցին Մեյսոն Մաունթը, Տիմո Վերներ, Հյուդսոն-Օդոյին և Կայ Հավերցը։

 

Մարսելո Բիելսայի սաների մրցակիցները ևս Լիգա 2-ի ներկայացուցիչներն էին, այս անգամ «Կրոուլի Թաունն» էր բաժին հասել Պրեմիեր Լիգայի ակումբին։ Սենսացիոն խաղի շնորհիվ «Կրոուլի Թաունը» 50-րդ րոպեին բացեց, իսկ արդեն 53-րդ րոպեին կրկնապատկեց հանդիպման հաշիվը։ Թվում էր, թե «Լիդսը» այսքանից հետո գոնե կսթափվի, սակայն 70-րդ րոպեին բաց թողեց նաև 3-րդ գնդակը, լքելով պայքարը։

 

«Մանչեսթեր Սիթիին» բաժին էր հասել Չեմփիոնշիփի ներկայացուցիչ «Բիրմինգեմ Սիթին»։

Գվարդիոլայի թիմը չնկատեց իր ճանապարհին մրցակցին ու ջախջախեց 3-0 հաշվով։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Բերնարդո Սիլվան, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով