Ա Սերիա. Դժվարին պայքարում «Ինտերն» ու «Ռոման» չկարողացան որոշել հաղթողին

Ա Սերիայի 17-րդ տուրի շրջանակներում «Ռոման» հյուրընկալել էր «Ինտերին»:
Հանդիպման 17-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին բացեց խաղի հաշիվը, ինչից հետո հռոմեացիները միավորներով հավասարվեցին «Ինտերին»:
56-րդ րոպեին «Ինտերի» սլովակ հաձակվող Միլան Շկրինյարը հավասարեցրեց խաղի հաշիվը, կրկին ամրապնդելով իր թիմին 2-րդ հորիզոնականում:
63-րդ րոպեին «Ինտերի» մարրոկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմին հաշվի մեջ առաջ մղեց իր թիմին:
86-րդ րոպեին «Ռոմայի» պաշտպան Ջանլուկա Մանչինին հավասարեցրեց հաշիվը:
Այս խաղից հետո «Ինտերը» 37 միավորով շարունակում է մնալ մրցաշարային աղյուսակում 2-րդը, իսկ «Ռոման» 34 միավորով 3-րդն է: