Գերմանիայի բունդեսլիգա. միմյանց դեմ էին խաղում «Աուգսբուրգն» ու «Շտուտգարտը»

Այսօր, Գերմանական Բունդեսլիգայի 15-րդ տուրում միմյանց հետ էին մրցում «Աուգսբուրգն» ու «Շտուտգարտը»։

Հանդիպման հաշիվը 1-ին բացեցին հյուրերը։ 10-րդ րոպեին 11-մետրանոց հարվածն հստակ իրացրեց Նիկոլաս գոնզալեզը։ Մոտ 20 րոպե անց «Շտուտգարտը» կրկնապատկեց իր առավելությունը, այս անգամ աչքի ընկավ Սիլաս Վամանգիտուկան։ «Աուգսբուրգին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 46-րդ րոպեին, սակայն 2 գոլի առավելությունը 61-րդ րոպեին վերականգնեց Գոնզալո Կաստրոն։ 76-րդ րոպեին, 2-րդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց «Աուգսբուրգի» միակ գոլի հեղինակ Մարկո Ռիխտերը։ Խաղավարտից 4 րոպե առաջ «Շտուտգարտի» 4-րդ գոլը խփեց Դանիել Դիդավին։ Այսպիսով «Շտուտգարտը» հաղթեց 1-4 հաշվով։

«Աուգսբուրգը» 19 միավորով 11-րդն է, «Շտուտգարտը» 21 միավորով եզրափակում է լավագույն տասնյակը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով