Մահացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պեդրո Կասադոն

83 տարեկան հասակում կյանքից հեռացել է Մադրիդի «Ռեալի» նախկին ֆուտբոլիստ Պեդրո Կասադոն: Ակումբը իր ցավակցությունն է հայտնել Կասադոյի մահվան կապակցությամբ:
Պեդրո Կասադոն եղել է «Ռեալի» երիտասարդական ակադեմիայի սան, 1960-1966թթ. խաղացել է հիմնական կազմում:
«Ռեալի» կազմում նա մեկ անգամ նվաճել է եվրոգավաթը, մեկ անգամ միջմայրցամաքային գավաթը, 6 անգամ դարձել Լա Լիգայի չեմպիոն և մեկ անգամ նվաճել Իսպանիայի գավաթը: Նա նաև խաղացել է Իսպանիայի ազգային հավաքականում: