FA CUP.Խաղային 2-րդ օրվա արդյունքները

«Էվերթոնը» խաղում էր «Ռոտերհեմ Յունայթեդի» դեմ։ Կարլո Անչեոտիի սաները կարողացան 1-ինը հասնել հաջողության, սակայն մինչև հիմնական ժամանակի ավարտը չկարողացան պահել հաղթական հաշիվը ու թիմերը ուղևորվեցին դեպի լրացուցիչ ժամանակ։  Այնտեղ ամեն ինչ բարեհաջող էր Լիվերպուլը ներկայացնող ակումբի համար և 93-րդ րոպեին Աբդուլայե Դուկուրեն կարողացավ խփել այդքան սպասված գոլն ու ապահովել իր թիմի համար ուղեգիր դեպի 1/16 եզրափակիչ։

Պրեմիեր լիգան ներկայացնող մյուս ակումբը՝ «Լեսթեր Սիթին» ուղղակի ոչնչացրեց Չեմփիոնշիփը ներկայացնող «Սթոք Սիթիին»։ «Աղվեսների» կազմում գոլերի հեղինակներ դարձան՝ Ջեյմս Ջասթինը, Մարկ Օլբրայթոնը, Այոզե Պերեզն ու Հըրվի Բըրնսը։ Այսպիսով «Լեսթերը» հաղթելով 0-4 հաշվով անցավ հաջորդ փուլ։

Լոնդոնի «Արսենալին» բաժին էր հասել Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ  «Նյուքասլ Յունայթեդը», որոնք հիմնական ժամանակում չկարողացան պարզել հաղթողին։ 

«Զինագործները» ավելացրած ժամանակի 109-րդ րոպեին կարողացան վերջապես բացել հանդիպման հաշիվը։ 117-րդ րոպեին խաղի վերջակետը դրեց Պիեռ Էմերիկ Օբամեյանգը։ Այսպիսով FA CUP-ի խաղային օրն անցավ առանց որևէ անակնկալի։ 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով