FA CUP. «Տոտտենհեմը» չնկատեց մրցակցին

Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում Ժոզե Մոուրինյոյի «Տոտտենհեմը» մրցում էր «Մարինի» հետ։ Լոնդոնյան ակումբը իր ճանապարհին ուղղակի չնկատեց մրցակցին։ Հյուրերը 5 անպատասխան գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ 3 անգամ աչքի ընկավ Կառլոս Վինիսիուսը, մեկական անգամ էլ իրենց մասին խոսել ստիպեցին Լուկաս Մոուրան ու Ալֆի Դեվայնը։

Այսպիսով, Պրեմիրեր Լիգան ներկայացնող ակումբներից հաջորդ փուլում իրենց տեղն ապահովել են՝ «Վուլվերհեմփթոնը», «Լիվերպուլը», «Նորվիչ Սիթին», «Էվերթոնը», «Ֆուլհեմը», «Շեֆֆիլդ Յունայթեդը», «Լեսթեր Սիթին», «Արսենալը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին» ու «Տոտտենհեմը»։

1/32 եզրափակչի վերջին 2 հանդիպումները կսկսվեն 23։45-ին և 23։55-ին, համապատասխանաբար «Նյուպորտ Քաունթին» կմրցի «Բրայթոն ընդ Հոու Ալբիոնի», իսկ «Ստոկպորտ Քաունթին» «Վեստ Հեմ Յունայթեդի հետ»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով