Աշխարհի ամենատարեց ֆուտբոլիստը պայմանագիրը երկարաձգել է իր ակումբի հետ

Ճապոնական «Յոկոհամա» ակումբն իր պաշտոնական կայքէջում տեղեկատվություն է հրապարակել այն մասին, որ երկարաձգել է պայմանագիրը  53-ամյա կիսապաշտպան Կաձույոսի Միուրայի հետ։ 

Հիշեցնենք, որ Միուրան այս պահին համարվում է աշխարհի ամենատարեց պրոֆեսիունալ ֆուտբոլիստը։ Նա իր կարիերան սկսել է 1986 թվականից։ Իր առաջին ակումբը Բրազիլական «Սանթոսն» էր։

Ճապոնացի ֆուտբոլիստը հրավիրվել է նաև Ճապոնիայի ազգային հավաքական։ Իր առաջին խաղն անցկացրել է 1990 թվականին։ Ընդհանուր առմամբ, Միուրան ազգային ընտրանու կազմում մասնակցել է 89 հանդիպման ու դարձել է 55 գոլի հեղինակ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով