«Ասթոն Վիլլա»-«Տոտտենհեմ» խաղը հետաձգվել է

Կորոնավիրուսային համավարակը արդեն լուրջ վնասներ է հասցնում անգլիական ֆուտբոլին։ Հունվարի 14-ին կայանալիք «Ասթոն Վիլլա»-«Տոտտենհեմ» հանդիպումը հետաձգվել է։ Պատճառը բիրմինգհեմցիների կազմում քովիդով վարակվածների մեծ թիվն է։

Հիշեցնենք, որ «Ասթոն Վիլլայի» կայացած վերջին հանդիպման ժամանակ թիմը խաղադաշտ էր դուրս բերել երիտասարդական կազմին ու իր ակադեմիայի սաներին և պարտվել էր 1-4 հաշվով՝ «Լիվերպուլին»։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով