Ա Սերիա. «Սասուոլոն» չդիմացավ «Յուվենտուսի» ճնշմանը. թուրինցիները հաղթեցին 2 գնդակի առավելությամբ

Ա Սերիայի 17-րդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» հյուրընկալել  էր «Սասուոլոյին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց: Հիմնական ժամանակին ավելացված 45+1 րոպեին խաղի կանոնների կոպիտ խախտման համար Պեդրո Օբիանգը կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից:

«Սասուոլոն» հանդիպումը շարունակեց 10 հոգով:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում (50՛) հաշիվը բացեց թուրինցիների բրազիլացի պաշտպան Դանիլոն: 

Րոպեներ անց (58՛) հյուրերի կազմում հաշիվը հավասարեցրեց Գրեգուար Դեֆրելը:

Հանդիպման հիմնական ժամանակի ավարտից րոպեներ առաջ (82՛) Ահարոն Ռամզին հաշվի մեջ առաջ մղեց «Յուվենտուսին»:

Խաղավարտից առաջ (90+2՛) Կրիշտիանու Ռոնալդուն կրկնապատկեց տանտերերի առավելությունը:

Այսպիսով, «Յուվենտուսը» տանը 3:1 հաշվով առավելության հասավ «Սասուոլոյի» նկատմամբ:

Այս խաղից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝ «Յուվենտուսը» վաստակած 33 միավորով բարձրացավ 4-րդ հորիզոնական, իսկ «Սասուոլոն» 29 միավորով 7-րդն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով