Գերմանական Բունդեսլիգա․ 15-րդ տուրի ամփոփում, խորհրդանշական հավաքական

Երեկ ավարտվեց Գերմանիայի Բունդեսլիգայի 15-րդ տուր։ Գրանցվեցին մի շարք անակնակալներ, որոնցից գլխավորը իհարկե Մյունխենի «Բավարիայի» պարտությունն էր։
Ամփոփենք տուրը։
Ընդհանուր առմամբ կայացած 9 հանդիպումներում խփվել է 32 գնդակ, որոնցից 18-ը խփել են դաշտի տերերը, իսկ 14-ը հյուրերը։ Մրցավարները ցույց են տվել ընդամենը 2 կարմիր և 28 դեղին քարտ։
Տուրում նշանակվել է 5 11-մետրանոց հարված, բոլորն էլ իրացվել են անվրեպ։
15-րդ տուրից հետո լավագույն ռմբարկուն Ռոբերտ Լևանդովսկին է խփած 20 գոլով։ Նրան հաջորդում են Էրլինգ Հալանդը (12) և Անդրե Սիլվան (11)։
Գոլային փոխանցումներով լավագույնները Մյունխենի «Բավարիայից» են։ 1-ին հորիզոնականը Թոմաս Մյուլլերինն է 8 ասիստ, 2-րդը Կինգսլի Քոմանն է 7 ասիստ, իսկ 3-րդը Յոսուա Կիմիխն է 6 ասիստով։
Ամենաշատ չորս հանդիպում անցկացրել է «Լայպցիգի» դարպասապահ Պետեր Գուլաշչին։ Նա դարպասն անառիկ է պահել 7 խաղում։
Տուրից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը՝
Pos | Team | P | W | D | L | F | A | +/- | PTS | Form | ||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1 | ![]() |
Bayern München | 15 | 10 | 3 | 2 | 46 | 24 | +22 | 33 | L W W W D | |
2 | ![]() |
Leipzig | 15 | 9 | 4 | 2 | 26 | 12 | +14 | 31 | L W D W W | |
3 | ![]() |
Leverkusen | 15 | 8 | 5 | 2 | 30 | 15 | +15 | 29 | D L L W W | |
4 | ![]() |
Dortmund | 15 | 9 | 1 | 5 | 31 | 19 | +12 | 28 | W W L W L | |
5 | ![]() |
Union Berlin | 15 | 6 | 7 | 2 | 31 | 20 | +11 | 25 | D W W D D | |
6 | ![]() |
Wolfsburg | 15 | 6 | 7 | 2 | 22 | 17 | +5 | 25 | D L W L W | |
7 | ![]() |
M’gladbach | 15 | 6 | 6 | 3 | 28 | 24 | +4 | 24 | W W L D D | |
8 | ![]() |
Freiburg | 15 | 6 | 5 | 4 | 28 | 24 | +4 | 23 | W W W W W | |
9 | ![]() |
Frankfurt | 15 | 5 | 8 | 2 | 25 | 23 | +2 | 23 | W W W D L | |
10 | ![]() |
Stuttgart | 15 | 5 | 6 | 4 | 30 | 22 | +8 | 21 | W L L D W | |
11 | ![]() |
Augsburg | 15 | 5 | 4 | 6 | 17 | 23 | -6 | 19 | L W L W D | |
12 | ![]() |
Hertha BSC | 15 | 4 | 4 | 7 | 23 | 25 | -2 | 16 | L W L D D | |
13 | ![]() |
Bremen | 15 | 3 | 6 | 6 | 17 | 24 | -7 | 15 | D L W L L | |
14 | ![]() |
Hoffenheim | 15 | 4 | 3 | 8 | 22 | 30 | -8 | 15 | L L W L L | |
15 | ![]() |
Bielefeld | 15 | 4 | 1 | 10 | 10 | 24 | -14 | 13 | W L W L L | |
16 | ![]() |
Köln | 15 | 2 | 5 | 8 | 13 | 27 | -14 | 11 | L L D L W | |
17 | ![]() |
Schalke 04 | 15 | 1 | 4 | 10 | 12 | 39 | -27 | 7 | W L L L D | |
18 | ![]() |
Mainz 05 | 15 | 1 | 3 | 11 | 14 | 33 | -19 | 6 | L L L D L |

15-րդ տուրի արդյունքները՝
«Բորուսսիա Մյունխենգլադբախ» 3-2 «Բավարիա Մյունխեն»
«Ունիոն Բեռլին» 2-2 «Վոլֆսբուրգ»
«Մայնց 05» 0-2 «Այնտրախտ Ֆրանկֆուրտ»
«Բայեր 04 Լևերկուզեն» 1-1 «Վերդեր Բրեմեն»
«Շալկե 04» 4-0 «Հոֆֆենհայմ»
«Ֆրայբուրգ» 5-0 «Քյոլն»
«Լայպցիգ» 1-3 «Բորուսսիա Դորտմունդ»
«Աուգսբուրգ» 1-4 «Շտուտգարտ»
«Արմինիա» 1-0 «Հերտա»