Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 17 խաղում վաստակել է 16 միավոր

Հայաստանի ազգային հավաքականի և իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Ա Սերիայի 17 խաղում վաստակել է 16 միավոր (8 գոլ, 8 գոլային փոխանցում):
Նա նաև գլխավորում է առաջնությունը գոլային փոխանցումներով՝ երկու փոխանցումով առաջ անցնելով իր ամենամոտ հետապնդողից՝ «Նապոլիի» բելգիացի հրաձակվող Դրիս Մերտնեսից: