Ողբերգական դեպք խաղադաշտում

30-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստ՝ Քրիստոֆեր Մաբուլուն մահացել է խաղադաշտում՝ ընկերների հետ ֆուտբոլ խաղալիս, պատճառը՝ սրտի կանգ։
Մաբուլուն խաղացել է ֆրանսիական «Շատորույում», «Բաստիաում» և «Նանսիում», ինչպես նաև խաղացել է հունական «Իոանինա» ակումբում:
Լիգա 1-ում նա անցկացրել է 29 հանդիպում, դարձել՝ երեք գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ: Ի դեպ, «Բաստիան»՝ Քրիստոֆերի նախկին թիմը, առաջիններից մեկն էր, ով արձագանքել է ֆուտբոլիստի մահվան լուրին Twitter-ում ցավակցական ուղերձ գրելով: