FA CUP․ 1/32 եզրափակիչ

Ավարտվեց Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչի մրցումային ևս մեկ օր։ Օրվա վերջին խաղում  Լիգա 2-ից «Նյուպորտ Քաունթին» հյուրընկալել էր Պրեմիեր Լիգայի ներկայացուցիչ «Բրայթոն ընդ Հոու Ալբիոնին»։

1-ին խաղակեսը գոլազուրկ էր։ 

Խաղի ֆավորիտներին միմիայն հանդիպման վերջին րոպեին հաջողվեց գրավել տանտերերի դարպասը։ Գոլի հեղինակ դարձավ Սոլի Մարչը։ Երբ թվում էր, թե վերջ «Բրայթոնն» արդեն հաջորդ փուլում է, մրցավարի ավելացրած ժամանակի 6-րդ րոպեին, հյուրերը գրավեցին սեփական դարպասը ու թիմերը գնացին դեպի ավելացրած ժամանակ, որտեղ գոլեր չեղան ու մնում էր միմիայն 1/16 եզրափակչի ուղեգիրը վճել 11-մետրանոց հարվածաշարով։

11 մետրանոցներն ավելի հաջող իրացրեցին հյուրերը և հաղթեցին 3-4 հաշվով նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր։

 

Արդեն 1/16 եզրափակչում իրենց տեղն ապահովել են հետևյալ թիմերը՝

«Վուլվերհեմփթոնը», «Լիվերպուլը», «Միլլուոլլը», «Լուտոն Թաունը», «Նոթինգեմ Ֆորեսթը», «Նորվիչ Սիթին», «Էվերթոնը», «Չորլին», «Ուիկոմբ Ուոնդերսը», «Դոնկաստեր Րովերսը», «Շեֆիլդ Ուենսդեյը», «Սուոնսի Սիթին», «Բորնմութը», «Բլեքպուլը», «Բըրնլին», «Ֆուլհեմը», «Շեֆֆիլդ Յունայթեդը», «Լեսթեր Սիթին»,

«Արսենալը», «Փլիմութ Արգայլը»,«Բրենտֆորդը», «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելթենհեմ Թաունը», «Բարնսլին», «Բրիսթոլ Սիթին», «Կրոուլի Թաունը», «Չելսին», «Մանչեսթեր Սիթին», «Տոտտենհեմը», «Բրայթոնը»։

 

Հիշեցնենք, որ գավաթային վերջին հանդիպումները կկայանան այսօր՝  23։55-ին։ «Ստոկպորտ Քաունթին» կընդունի «Վեստ Հեմ Յունայթեդին», իսկ «Սաութհեմփթոն»-«Շրուսբերի Թաուն» խաղը հետաձգվել էր։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով