Դավիթ Հովսեփյանը նորամուտի խաղում դարձել է գոլի հեղինակ

Sportx.am զրուցել է Երևանի «Արարատի» նախկին հարձակվող Դավիթ Հովսեփյանի հետ, ով վերջերս պայմանագիր է կնքել Կիպրոսի «Օմանիա Արադիպպոու» ակումբի հետ։

Բարև Ձեզ Դավիթ ջան, նախ թույլ տվեք շնորհավորել Ձեզ նոր ակումբ տեղափոխվելու կապայցությամբ և շնորհակալություն հարցազրույցի համար։

Ինչպե՞ս ստացվեց Ձեր տեղախոխությունը «Օմանիա Արադիպպոու»

-Մի քանի օր առաջ ինձ հետ կապ հաստատեց «Օմանիա Արադիպպոու» գլխավոր մարզիչը։ Պարզվեց, որ նա ինձ ճանաչում է և իրեն շատ է դուր եկել իմ խաղը ու նա կցանկանար, որ ես տեղափոխվեմ իր թիմ։ Ես մեծ սիրով համաձայնեցի, քանի որ «Օմանիա Արադիպպոու» պրոֆեսիոնալ ու պատմական թիմ է Կիպրոսում և ունի երկրպագուների մեծ բանակ:

Քանի՞ տարվա պայմանագիր եք կնքել ակումբի հետ։

-Պայմանագիրը կնքվել է այս տարվա  Հունվարի 7-ին 6 ամիս ժամկետով և ևս մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

Ինչպե՞ս Ձեզ ընդունեցին նոր թիմում

-Թիմում ինձ շատ ջերմ ընդունեցին, հուսով եմ կկարողնամ արդարացնել ակումբի սպասելիքները։

Գիտեմ, որ նորամուտի խաղում գոլի հեղինակ եք դարձել, կպատմե՞ք այդ մասին։

-«Օմանիա Արադիպպոու»- «Օմանիա Պսեվդա» հանդիպումով նշեցի նորամուտս, որի ժամանակ դարձա գոլի հեղինակ և մենք հաղթեցինք 5։2 հաշվով։

Ձեր նախորդ թիմում ինչպե՞ս ընդունեցին ակումբից հեռանալու որոշումը

-Ակումբի տնօրենի հետ մտերիմ եմ և ակումբը լքելու առումով խնդիր չառաջացավ: Ասեմ նաև, որ ակումբի տնօրինությունը ինձանից առաջ էր տեղեկացվել, որ ես նման առաջարկ պետք է ստանամ: Ակումբը լքելու իմ որոշումը նրանք ընդունեցինք առանց որևէ խոչընդոտ առաջացնելու, քանի որ գիտեին, որ նման պատմական ակումբ տեղափոխվելու հնարավորությունից չէի հրաժարվի: Դա նպաստեց, որպեսզի պայմանագիր ստորագրելու գործընթացը արագ ընթանա, ինչի արդյունքում առաջարկն ստանալուց օրեր անց ես արդեն ստորագրել էի պայմանագիրը և նորամուտի խաղ ունեցել:

Շնորհակալություն հարցազրույցի համար: Ձեզ հաջողություն եմ մաղթում նոր թիմի կազմում:

Հեղ․Գոհար Նավասարդյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով