Ռոնալդուն չի դադարում ռեկորդներ գրանցել

Ֆուտբոլի միջազգային պատմության ու վիճակագրության ֆեդերացիան հաշվարկ է կատարել, թե որ ֆուտբոլիստն է 21-րդ դարում ազգային առաջնությունների լավագույն ռմբարկուն։
Հաշվարկները ցույց են տվել, որ 2000 թվականից ի վեր ամենաշատ գոլերը հեղինակել է Քրիստիանու Ռոնալդուն՝ 462 գոլ , 2-րդը Լեո Մեսսին է ով հեղինակել է 451 գոլ, լավագույն եռյակը եզրափակում է Զլատան Իբրահիմովիչը 379 գոլով։
Լավագույն հնգյակի ցուցանիշներին ծանոթացեք ստորև՝
1․ Քրիստիանու Ռոնալդու։ «Յուվենտուս», 462 գոլ
2․ Լեո Մեսսի: «Բարսելոնա», 451 գոլ
3․ Զլատան Իբրահիմովիչ։ «Միլան», 379 գոլ
4․ Լուիս Սուարես «Աթլետիկո Մադրիդ», 332 գոլ
5․ Ռոբերտ Լևանդովսկի «Բավարիա Մյունխեն», 285 գոլ