Սարգիս Ադամյանի հարցազրույցը «Հոֆֆենհայմին»

Հայաաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը հարցազրույց է տվել իր ակումբի՝ «Հոֆֆենհայմի» պաշտոնական կայքին։ Հարցազրույցում Ադամյանը անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին և արցախա-ադրբեջանական պատերազմին։
Լրագրողի այն հարցին, որ որպես հաջողակ ֆուտբոլիստի իր երկերում՝ Հայաստանում հերոսացնում են իրեն, Սարգիսը նշել է, որ իր համար իրական հերոսները , բժիշկներն են ու զինվորները, որոնք պաշտպանում են իրենց հայրենիքը, իսկ արցախա-ադրբեջանական պատերազմի մասին հավելել է․ «Շատ ցավալի էր։ Զարմանալի էր տեսնել, թե ինչպես են մարդիկ պայքարում իրենց կյանքի համար։ Հուսով եմ՝ ամեն ինչ արագորեն կհանդարտվի։ Չպետք է 18 տարեկան պատանի տղան պատերազմ գնա, իմ որոշ ազգականներ Հայաստանում են, բայց բարեբախտաբար ստիպված չեն եղել թողնել իրենց տունը և փախչել։ Նրանք Երևանում են բնակվում։ Բայց այդ իրավիճակը նրանց վրա նույնպես ազդում է։ Հուսով եմ՝ շուտով երջանիկ լինելու ավելի շատ պատճառներ կլինեն»։
27 ամյա հարձակվողը այժմ իր մարզավիճակը գնահատում է շատ լավ, ամբողջովին վերականգնվել է վերջին վնասվածքից հետո և հարցազրույցի վերջում հույս է հայտնել, որ կօգնի իր թիմին հաղթանակներ տանել, որպիսի այդ հաղթանակներով ուրախություն պատճառի հայ ազգին։
Ամբողջական հարցազրույցը կարդցեք այստեղ։