Անգլիայի Պրեմիեր Լիգա

Անգլիայի Պրեմիեր Լիգայում երեկ մրցումային օր էր։ Օրվա ամփոփումը հակիրճ։
«Շեֆֆիլդ Յունայթեղ» 1-0 «Նյուքասլ Յունայթեդ»
Սա 18-րդ տուրի հերթական հանդիպումներ։ 45-րդ րոպեն 2-րդ դեղին քարտը ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվեց Ռիան Ֆրեյզերը, իսկ տանտերերին հանդիպման հաշիվը հաջողվեց բացել միայն 11-մետրանոցից, այն էլ 73-րդ րոպեին։ Բիլլի Շարփը անվրեպ կատարեց հարվածը։ Պրեմիեր լիգայում այս հաղթանակը «Շեֆֆիլդ Յունայթեդի» համար 20/21 մրցաշրջանում առաջինն էր
«Վուլվերհեմփթոն» 1-2 «Էվերթոն»
Խաղում գրանցվեց արագ գոլ։ 6-րդ րոպեին «Էվերթոնից» տանտերերի դարպասը գրավեց Ալեքս Իվոբին։ «Գալերը» 8 րոպե անց հավասարեցին խաղի հաշիվը, գոլն իր անվան դիմաց գրեց Ռուբեն Նեվեշը։ «Էվերթոնի» համար հաղթական էր խաղի 77-րդ րոպեն, Մայքլ Կինը ապահովում է հյուրերի հաղթանակը։
«Բըռնլի» 0-1 «Մանչեսթեր Յունայթեդ»
Այս խաղը 1-ին տուրից հետաձգված հանդիպում էր, որը շատ կարևոր էր «կարմիր սատանաների» համար։ Հաղթելու դեպքում մերսիսայդցիները կմնային 1-ին հորիզոնականում ու կապահովեին իրենց 3 միավորի առավելությունը։
Խաղի միակ գոլը Սուլշերի կազմից, 71-րդ րոպեին խփեց Պոլ Պոգբան։ «Յունայթեդը» հաղթելով նվազագույն հաշվով ամրապնդվեց մրցաշարային աղյուսակում։
Հանդիպումներից հետո մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը`
1 «Մանչեսթեր Յունայթեդ» 17խ 36մ
2 «Լիվերպուլ» 17խ 33մ
3 «Լեսթեր Սիթի» 17խ 32մ
4 «Էվերթոն» 17խ 32մ
5 «Տոտտենհեմ» 16խ 29մ
«Շեֆֆիլդը» վաստակած 5 միավորով վերջինն է