Թոփ 10 մտքեր ֆուտբոլի մասին․ Մաս 1

Ֆուտբոլ սիրող ցանկացած մարդ տեղյակ է, թե ինչքան գեղեցիկ խոսքեր են ցիտվել ժամանակին ֆուտբոլի մասին։ Հետաքրքրական է այն, որ այդ գեղեցիկ մտքերը արտահայտել են հենց ֆուտբոլային ֆիգուրները՝ մարզիչները, մրցավարները, ֆուտբոլիստները և այլք։ Sportx.am-ը առանձնացրել է Թոփ 10․ ամենահետաքրքիրները․

 

«Ֆուտբոլը կյանքի ու մահու հարց չէ, այն ավելի կարևոր է»։

Բիլլ Շենկլի

 

«Ես ուզում եմ փոխել ֆուտբոլի փիլիսոփայությունը»։

Ժոզե Մոուրինյո

 

«Ֆուտբոլում կա մեկ օրենք՝ հաղթում են ֆուտբոլիստները, պարտվում է մարզիչը»։

Վույադին Բոշկով

 

«Ֆուտբոլը պարզ խաղ է։ 22 հոգի վազում է 1 գնդակի հետևից ու վերջում հաղթում են գերմանացիները»։

Հարի Լինեկեր

 

«Խաղում կատարած յուրաքանչյուր հարվածից առաջ պետք է իմաստ լինի»։

Դեննիս Բերգկամբ

 

«Խաղն առանց գոլի, կարծես սերն առանց համբույրի»։

Ժոզե Ալտաֆինի

 

«Մայրիկս ասում էր, որ ես լավագույնն եմ։ Ես երբեք չեմ վիճել մորս հետ»։

Դիեգո Մարադոնա

 

«Մենք ձանձրալի՞ ենք խաղում։ Ինձ համար միևնույն է։ Մենք հաղթում ենք»։

Ժոզե Մոուրինյո

 

«Ֆուտբոլը պարզ է, բայց խաղալ պարզ շատ բարդ է»։

Յոհան Կրոյֆ

 

«11 մետրանոցը՝ մահապատիժ է, որտեղ դահիճը կարող է դառնալ զոհը»։

Ֆրանչեսկո Տոտտի

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով