Լուկակուի գոլը օգնեց «Ինտերին» 1/4 եզրափակչի ուղեգիր նվաճել

Ֆլորենցիայի «Արտեմիա Ֆրանկի» մարզադաշտում «Ֆիորենտինան» հյուրընկալել էր «Ինտերին»:

Հանդիպման 40-րդ րոպեին Արտուրո  Վիդալը անվրեպ իրականացրեց 11 մետրանոց հարվածը, հաշվի մեջ առաջ մղելով «Ինտերին»:

57-րդ րոպեին Քրիստիան Կուամեն հավասարեցրեց հաշիվը:

Հիմնական ժամանակում թիմերը ոչ-ոքի 1:1 հաշիվը գրանցեցին և ստիպված եղան լրացուցիչ ժամանակում որոշել հանդիպման հաղթողին, ուի 119-րդ րոպեին Ռոմելու  Լուկակուն հաշվի մեջ առաջ մղեց «Ինտերին»: Լուկաուի գոլը որոշեց հանդիպման ելքը, «Ինտերի» համար ապահովելով 1/4 եզրափակչի ուղեգիր: 

Այսպիսով, քառորդ եզրափակչում «Ինտերը» ուժերը կչափի «Միլանի» հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով