Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը La Repubblica պարբերականին

Հայաստանի հավաքականի ավագ և «Ռոմայի» առաջատար ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանի հարցազրույցը La Repubblica պարբերականին․

Արցախա-ադրբեջանական պատերազմի և այդ ընթացքում իր կատարած քայլերի մասին նա ասել է․ «Լեռնային Ղարաբաղում պատերազմը շարունակվում է արդեն 30 տարի, սարսափելի բաներ են կատարվում և իսկապես զարմանալի է, որ 21-րդ դարում այսպիսի բան կարող էր տեղի ունենալ, հարկավոր էր մեր ձայնը լսելի դարձնել և ես որոշեցի ոչ թե դիմել հայտնի ֆուտբոլիստների, այլ ինքս խոսել այդ մասին, իմ ակումբը «Ռոման» բավականին օգնեց՝ տրամադրելով հումանիտար օգնություն և ես անչափ շնորհակալ դրա համար»։

Մխիթարյանը խոսել է նաև Ադրբեջանում այս պահին գտնվող ռազմագերիների մասին  և դա որակել է որպես սարսափելի երևույթ․ «Նրանց պարզապես գողացել են իրենց ընտանիքներից»․- ասել է ֆուտբոլիստը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով