Մադրիդի «Ատլետիկոն» երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Սևիլիայի» դարպասը

Կայացավ Լա Լիգայի 1-ին տուրի հետաձգված հանդիպումը: Մադրիդի «Ատլետիկոն» հյուրընկալել էր «Սևիլիային»:
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին հաշիվը բացեց մադրիդցիների կիսապաշտպան Անխել Կորրեան:
78-րդ րոպեին Սաուլ Նիգեսը կրկնապատկեց հաշիվը:
Այսպիսով, Մադրիդի «Ատելտիկոն» 2:0 հաշվով հաղթեց «Սևիլիային» շարունակելով գլխավորել մրցաշարային աղյուսակը: