«Միլանը» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Տորինոյին», նվաճելով 1/4 եզրափակչի ուղեգիր

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Միլանը» Սան Սիրո մազադաշտում ընդունել էր «Տորինոյին»:

Առաջին խաղակեսում դարպասի գրավում չարձանագրվեց:

75-րդ րոպեին գլխավոր մրցավար Պաուլո Վալերին կարմիր քարտ ցույց տվեց «Միլանի» պահեստայինների շարքում նստած դարպասպահ Ջանլուիջի Դաննաումմային:

Հանդիպման հիմնական և ավելացված ժամանակն ավարտվեց ոչոքի, որից հետո նշանակվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշար:

Հարվածաշարի ժամանակ 9 անընդմեջ հարված հասավ նպատակին: Ի վերջո, 5-4 հաշվով հաղթեց «Միլանը»:

Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչում «Միլանը» կխաղա «Ինտեր» — «Ֆիորենտինա» զույգի հաղթողի հետ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով