Անգլիական Պրեմիեր Լիգա․ «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցավ․

Այսօր Անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում միմյանց հետ էին մրցում «Մանչեսթեր Սիթին» ու «Բրայթոնը»։
Գվարդիլոայի ղեկավարած թիմը խնդիրներ չունեցավ ու հեշտությամբ հաղթեց։
Խաղի միակ գոլը 1-ին խաղակեսի վերջնամասում խփեց Ֆիլ Ֆոդենը։
Այս հաղթանակից հետո «Սիթին» բարձրացավ 3-րդ հորիզոնական ու 1 միավոր է զիջում 2-րդ հորիզոնականում գտնվող «Լիվերպուլին», որից 1 խաղ պակաս է անցկացրել:
«Բրայթոնը» 14 միավորով 17-րդն է։
«Քաղաքայինները» հաջորդ տուրում կմրցեն «Քրիսթալ Փելեսի» հետ։