«Բարսելոնան» հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի օգնությամբ հաղթեց «Ջենոային», ապահովելով իր տեղը եզրափակչում

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Ռեալ Սոսիեդադը» հյուրընկալել էր կատալոնական «Բարսելոնային»:

Առաջին խաղակեսի վերջնամասում (39՛) Ֆրենկի դե Յոնգը գեղեցիկ գոլով բացեց հանդիպման հաշիվը:

Երկրորդ խաղակեսի սկզբնամասում (51՛) Միկել Օյարսաբալը անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը, հավասարեցնելով  հաշիվը՝ 1:1:

Հիմնական և լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան որոշել հաղթողին (1:1): Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որում 2:3 հաշվով հաղթեց «Բարսելոնան»:

Այսպիսով, «Բարսելոնան» Իսպանիայի սուպերգավաթի եզրափակչում է, որտեղ կատալոնացիների մրցակիցը կլինի «Ռեալ Մադրիդ» — «Ատլետիկ Բիլբաո» զույգի հաղթողը: Հանդիպումը կկայանա Հունվարի 15-ին Երևանի ժամանակով ժ.00:00-ին:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով