Գերմանիայի գավաթ. «Բավարիան» սենսացիոն պարտություն կրեց ու լքեց պայքարը

Գերմանիայի գավաթի խաղարկության շրջանակներում այսօր մրցում էին 2-րդ Բունդեսլիգայի ներկայացուցիչ «Հոլշտայն Կիլն» ու «Մյունխենի Բավարիան»։

Ինչպես և սպասելի էր առաջինը հաշվի մեջ առաջ անցան մյունխենցիները։ 14-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Սերժ Գնաբրի, 37-րդ րոպեին «Հոլշտայն Կիլին» հաջողվեց հավասարեցնել հանդիպման հաշիվը։

2-րդ խաղակեսի մեկնարկից րոպեներ անց, շքեղ տուգանայ հարվածով «Բավարիային» կրկին առաջ տարավ Լերոյ Սանեն։

Մրցավարի ավելացրած ժամանակի 5-րդ րոպեին, տանտերերի պաշտպան Հոկե Վալը փրկեց իր թիմին պարտությունից։

Թիմերը գնացին դեպի լրացուցիչ ժամանակ, որտեղ գոլեր չեղան, չնայած նրան, որ հյուրերի պաշտպան Բենժամին Պավարտշտ չիրացրեց 119-րդ րոպեին նշանակված 11-մետրանոցը։

Ամեն ինչ որոշվելու էր հետխաղյա 11-մետրանոցներով, որտեղ բախտը ժպտաց «Հոլշտայն Կիլին»։ Մարկո Ռոկայի կատարած վճորոշ հարվածից, իր թիմին փրկեց Իոանիս Գելիոսը ու նվիրեց իր թիմին ⅛ եզրափակչի ուղեգիր։

Այսպիսով, կարգով ավելի ցածր «Հոլշտայն Կիլը» հաղթելով հետխաղյա 11-մետրանոցներով 6-5 հաշվով, պայքարից դուրս թողեց անպարտելի «Բավարիային»։

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով