Զինեդին Զիդանը պատրաստ է Էդեր Միլիտաոյին վարձակալության տալ «Տոտենհեմին»

Ըստ Sport-ի, Մադրիդի «Ռեալը» մտադիր է մրցաշրջանի մնացած հատվածում Էդեր Միլիտաոյին վարձակալության տալ «Տոտենհեմին»:  Կատալոնական մամուլը մանրամասնում է, որ Զինեդին Զիդանը խաղացողներին բաց թողնելու մեծ երկրպագու չէ, բայց մրցաշրջանի կեսին նա չընդիմացավ Լուկա Յովիչի և Ալվարո Օդրիոզոլայի հեռանալը:

Այսպիսով, Միլիտաոն կարող է ակումբը լքել հունվարին, քանի որ ըստ  շրջանառվող լուրերի Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է նրա ծառայություններով:  Այս մրցաշրջանում 22-ամյա խաղացողը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդհամենը երեք հանդիպում:

Հիշեցնենք, որ Էդեր Միլիտաոն Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում Զինեդին Զիդանի վերադարձից ի հետո առաջին ձեռքբերումն էր, ում համար «Ռեալը» 50 միլիոն եվրո գումար է վճարել «Պորտուին»:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով