Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում պատմական հանդիպում տեղի կունենա

Իսպանիայի Սուպերգավաթը կրկին Իսպանիայում ֆուտբոլային շաբաթվա գլխավոր թեման է: Լա Լիգայի գործող չեմպիոն Մադրիդի «Ռեալը» ձգտելու է այս մրցաշրջանում նվաճել թիմի առաջին գավաթը:
Երկրորդ տարին անընդմեջ մրցաշարին մասնակցում են չորս թիմեր, Զինեդին Զիդանի ֆուտբոլիստները այսօր ստիպված կլինեն հաղթել Բիլբաոյի «Ատլետիկին»՝ կիրակի օրը կայանալիք եզրափակչին մասնակցելու համար:
Այսօրվա դիմակայությունում հաջողության հասնելու դեպքում «Լոս Բլանկոսը» կհանդիպի «Բարսելոնայի» հետ, որը երեկ կիսաեզրափակիչ առաջին խաղում 11 մետրանոց հարվածաշարում հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»:
Մադրիդի «Ռեալը» մեկնարկում է մրցաշարը որպես Իսպանիայի գործող չեմպիոն, նախորդ մրցաշրջանում «Ռեալը» 11 մետրանոց հարվածաշարով է հաղթանակ կորզել «Ատլետիկոյից»:
Միևնույն ժամանակ, Բիլբաոյի «Ատլետիկ»-ը նախորդ մրցաշրջանում Արքայական գավաթի եզրափակչի շրջանակներում մասնակցել է Սուպերգավաթին:
Չնայած «Ռեալը» և «Ատլետիկը» պատմական երկու ակումբներ են, երկուսն էլ մեծաքանակ գավաթներ ունեն, սակայն նրանց այսօրվա հանդիպումը պատմության մեջ առաջինն է, «Ռեալն» ու «Ատլետիկը» միմյանց հետ հանդիպելու են Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում: