Մադրիդի «Ռեալի» լոգոյի ստեղծման պատմությունն ու էվոլյուցիան

sportx.am-ը սկսում է նոր շարք, որի շրջանակներում անդրադառնալու ենք ֆուտբոլային ակումբների տարբերանշանների ստեղծման պատմություններին։

Մադրիդի «Ռեալի» լոգոն ունի ստեղծման հետաքրքիր պատմություն։ Ժամանակի ընթացքում  այն կրել է բազում փոփոխություններ։

1-ին լոգոն ստեղծվել է 1902թ-ի մարտի 6-ին, լոգոն իրենից ներկայացնում էր լատիներեն M, F, C տառերի միախառնումը։

1908 թ-ին ակումբի խորհրդանիշը կրեց փոփոխություններ։ Նախնական M, F, C տառերի տեղադրությունը փոփոխվեց ու տառերը սահմանափակվեցին շրջանագծով։

  •  Հունիսի 29, 1920 թ․ Իսպանիայի արքա Ալֆոնսո 13-րդը «Մադրիդ» ակումբին տվեց արքայական կոչումը։ Թիմի անունը դարձավ «Ռեալ Մադրիդ» ու փոփոխվեց նաև լոգոն՝ ավելացվեց թագ։

1931-1939 թվականներին հեղափոխությունից հետո, ակումբի անվանումը կրկին դարձավ «Մադրիդ»։ Լոգոյի վրայից հեռացվեց թագը, իսկ վերևի ձախ անկյունից դեպի ներքևի աջ անկյունը ավելացվեց մանուշակագույն ուղղանկյունաձև պատկեր։

Քաղաքացիական պատերազմից հետո, երբ ղեկավարման եկավ Ֆրանսիսկո Ֆրանկոն, «Մադրիդին» վերադարձվեց թագավորական անվանումը։ Փոփոխվեց նաև լոգոյի գունային երանգները ու թագը վերադարձավ իր տեղը։

Այս ձևով տարբերանշանը ակումբին ծառայեց 5 տասնամյակից ավելի, որից հետո կրկին փոփոխություններ եղան ակումբի խորհրդանիշի վրա։ Մանուշակագույն հատվածը դարձավ կապույտ, ինչպես նաև փոփոխվեց թագի ձևը։

 

 

 

 

 

 

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով