«Յուվենտուսը» լրացուցիչ ժամանակում հաղթելով «Ջենոային»,նվաճեց 1/4 եզրափակչի ուղեգիր

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում Թուրինի «Յուվենտուսը» ընդունել էր «Ջենոային»:
Հադիպման սկզբնամասում (2՛) հաշիվը բացեց տանտերերի կիսապաշտպան Դեյան Կուլուշևսկին: 23-րդ րոպեին Ալվարո Մորատան կրկնապատկեց հաշիվը: Րոպեներ անց՝ 28-րդ րոպեին հյուրերի կազմում գոլի հեղինակ դարձավ Լեննարտ Չիբորրան, կրճատելով հաշվի տարբերությունը:
Երկրորդ խաղակեսի միջնամասում (76՛) ֆիլիպպո Մելեգոնին հավասարեցրեց հաշիվը:
Լրացուցիչ ժամանակում (104՛) Համզա Ռաֆիան կրկին հաշվի մեջ առաջ մղեց «Յուվենտուսին»:
Անդրեա Պիրլոյի ֆուտբոլիստները չկարողացան պահպանել հաշվի տարբերություն, ինչի արդյունքում թիմերը լրացուցիչ ժամանակում որոշեցին հաղթողին:
Այսպիսով, Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Յուվենտուսը» 3:2 հաշվով հաղթեց «Ջենոային»:
Իտալիայի գավաթի 1/4 եզրափակչում «Յուվենտուսը» կխաղա «Սասուոլո» — «ՍՊԱԼ» զույգի հաղթողի հետ: Հանդիպումը կկայանա Հունվարի 14-ին Երևանի ժամանակով ժ.20:30-ին: