Պոչետտինոն նվաճեց իր առաջին տիտղոսը՝ «ՊՍԺ»-ի ղեկին

Ֆրանսիական «ՊՍԺ»-ի նոր գլխավոր մարզիչ Մաուրիսոի Պոչետտինոն նվաճեց իր առաջին տիտղոսը։ Նրա թիմը երեկ Ֆրանսիայի Սուպերգավաթի համար պայքարում էր Մարսելի «Օլիմպիկի» հետ։
«ՊՍԺ»-ի կազմում գոլերի հեղինակ դարձան Մաուրու Իկարդին և Նեյմարը(11մ), իսկ «Օլիմպիկ Մարսելից» հանդիպման հաշիվը կրճատեց Դիմիտրի Պայեն։
Համացանցում արդեն մեմեր են տարածվում, որ Պոչետտինոն Փարիզյան ակումբը գլխավորելով 1 ամսում ավելի շատ տիտղոսներ է նվաճել քան «Տոտտենհեմի» ղեկին 5 տարվա ընթացքում։
Հիշեցնենք, որ «ՊՍԺ»-ից առաջ, արգենտինացի մասնագետը 2014-2019 թվականներին մարզել էր Լոնդոնի «Տոտտենհեմը», որի կազմում այդպես էլ ինչ-որ տիտղոս չնվաճեց, չնայած նրան, որ շատ մոտ էր դառնալու ՉԼ-ի հաղթող։