«ՍՊԱԼ»-ը հաղթեց «Սասուոլոյին», ապահովելով իր տեղը 1/4 եզրափակչում

Իտալիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի շրջանակներում «Սասուոլոն» հյուրընկալել էր «ՍՊԱԼ—ին»:
Հանդիպման 47-րդ րոպեին խաղի կանոնների կոպիտ խախտման համար դաշտից հեռացվեց տանտերերի սերբ կիսապաշտպան Ֆիլիպ Ջուրիչիչը:
Երկրորդ խաղակեսի սկզբնամասում (49՛) հյուրերի կազմում հանդիպման հաշիվը բացեց Սիմոնե Միսսիրոլին:
58-րդ րոպեին Լոիենցը Դիկմանը կրկնապատկեց հաշիվը:
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի խաղարկության 1/4 կիսաեզրափակչում «ՍՊԱԼ»-ի մրցակիցը կլինի Թուրինի «Յուվենտուսը»: