«Ատլետիկը» պատմության մեջ առաջին անգամ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում է

Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալն» ու Բիլբաոյի «Ատլետիկը» պայքարում էին եզրափակչի ուղեգիր նվաճելու համար:
Առաջին խաղակեսին 18-րդ րոպեին Լուկաս Վասկեսը վտանգավոր դիրքում կորցրեց գնդակը, ինչից օգտվեց բասկերի կիսապաշտպան Ռաուլ Գարսիան և բացում խաղի հաշիվը: 38-րդ րոպեին Գարսիան անվրեպ իրացրեց վաստակած 11 մետրանոց հարվածը, դառնալով դուբլի հեղինակ:
Երկրորդ խաղակեսի միջնամասում (73՛) Կարիմ Բենզեման կրճատեց հաշվի տաւբերությունը:
Այսպիսով, Բիլբաոյի «Ատլետիկը» 2:1 հաշվով հաղթեց «Ռեալին» և նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակչի ուղեգիր:
Եզրափակչում գավաթի համար կպայքարեն «Ատլետիկը» և կատալոնական «Բարսելոնան»: