«Բավարիայի» պաշտպան Դավիդ Ալաբան մրցաշրջանի ավարտից հետո կտեղափոխվի «Ռեալ»

Ըստ Marca-ի՝ մադրիդյան ակումբը 4 տարվա պայմանագիր է կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ, տարեկան 11 միլիոն եվրո աշխատավարձով:

Հունիսի 30-ին ավստրիացին ազատ գործակալի կարգավիճակ կունենա, ուստի «Ռեալը» նրա ձեռք կբերի անվճար:

Մադրիդի «Ռեալը» սկսեց գործարքի մանրամասները ֆուտբոլիստի հետ քննարկել հունվարի 1-ից,որին հաջորդեց նրա բուժզննման գործընթացը սերուցքայինների բժշկական շտաբի աշխատակցի ներկայությամբ:

Ալաբան «Բավարիայի» ակադեմիային է միացել 2008-ին:  Թիմի կազմում նրա դեբյուտը տեղի է ունեցել 2010 թվականին:

Մյունխենյան ակումբի կազմում նա 9 անգամ նվաճել է Գերմանիայի չեմպիոնությունը, 6 անգամ՝ Ազգային գավաթը, 5 անգամ՝ Սուպերգավաթը:

Պաշտպանը նաև Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱի Սուպերգավաթի կրկնակի հաղթող է, իսկ 2013 թվականին նա օգնեց թիմին նվաճել Աշխարհի ակումբային գավաթը: