Մեսիին սպառնում է երկարաժամկետ որակազրկում

Կատալոնական Բարսելոնայի գլխավոր աստղ Լիոնել Մեսսիին սպառնում է երկարաժամկետ որակազրկում՝ Բիլբաոյի «Աթլետիկ» —ի դեմ Իսպանիայի Սուպերգավաթի եզրափակչում կարմիր քարտով դաշտից հեռացման համար:
Marca-ի փոխանցմամբ՝ արգենտինացի 33-ամյա ֆուտբոլիստին սպառնում է որակազրկում՝ չորս խաղով բասկյան ակումբի խաղացողի գլխին հարվածելու համար: Եթե ապացուցվի, որ խախտումը տեղի է ունեցել ավելորդ ագրեսիայով, ապա արգենտինացին կարող է որակազրկվել 12 խաղով:
Հիշեցնենք, որ ավելացված ժամանակի ավարտից մեկ րոպե առաջ Մեսսին կարմիր քարտ ստացավ, ինչը դարձավ առաջինը նրա ակումբային կարիերայում: Մեսսին մի կողմ քաշեց մրցակցին, ինչը չվրիպեց մրցավարի ուշադրությունից և դիտելով տեսանյութի կրկնությունը, արգենտինացին հեռացվեց խաղադաշտից:
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Լիոնել Մեսսին որակազրկվել է 2 խաղով և բաց կթողնի Իսպանիայի գավաթի խաղարկության «Կոռնելլայի» և «Էլչեի» հետ հանդիպումները:
Հիշեցնենք, որ Մեսսին 2005 թվականից սկսած խաղում է «Կապույտանռնագույնների» կազմում: Ակումբի հետ նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչ այս ամառ:
Ստորև ներկայացնում ենք Մեսսիի կարմիր քարտ ստանալու մասին տեսանյութը՝